Հրաչ Մուրադյանը դստեր ծննդյան մեկամսյակի առիթով լուսանկար է հրապարակել

Հրաչ Մուրադյանը, ինչպես երևում է նրա հանրային հարթակներում ցուցաբերած ակտիվության բնույթից, բավականին ուշադիր և հոգատար հայրիկ է։ Նա այս օրերին գտնվում է Ամերիկայում՝ տիկնոջ ու դստեր կողքին։

Փոքրիկ Միան իրենով ամբողջովին լցրել է ծնողների կյանքն ու առօրյան։ Հրաչը շատ հաճախակի է սկսել կիսվել դստեր հետ կապված իր մեծ ու փոքր ուրախություններով։

Այսօր նրանց ընտանքիում հոբելյանական օր է, քանի որ ուղիղ մեկ ամիս է անցել այն օրից, ինչ միան լույս աշխարհ է եկել՝ դառնալով ծնողների երջանկության հիմնական լուսատուն ու աղբյուրը։

Հրաչը այդ տոնական ու կարևոր առիթով շատ ծնողների նման դստրիկի հոբելյանական մեկամսյակի օրը նշանավորել է նրա հետ համատեղ լուսանկար հրապարակելով։

Լուսանկարում հայրն ու դստրիկը ննջասենյակում են, իսկ Հրաչի և Միայի շուրջը հոբելյանական թեմատիկայով փուչիկներ են։ Հրաչի հրապարակման ներքո տեղ են գտել շնորհավորական բազմաթիվ մեկնաբանություններ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: