Ինչպե՞ս է տարիների ընթացքում փոխվել հայտնի ու սիրված սերիալում Կասսանդրայի դերակատարուհին․ ուշագրավ մանրամասներ

Տարիներ առաջ հեռուստասերիալներից «Կասսանդրան» ժամանակի ամենից ռեյտինգային, ինտրիգներով լեցուն ու հետաքրքիր սերիալներից էր, որ մեծ սեր էր վայելում շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։

Սերիալի հաջողություններից մեկն էլ ինտրիգային սցենարին զուգահեռ ներկայացող արտիստների կերպարներն էին, հաջողված խաղն ու արտաքին տեսքը։

Սերիալի գլխավոր դերասանուհուն կերպավորող Կորայմա Տորեսը ժամանակին աղջիկների համար օրինակ ու մոտիվացնող էր, ոճային առանձնահատկությունների թելադրողը։

Կորայման ծնունդով Վենեսուելայից է։ Նա այժմ քառասունութ տարեկան է։ Նա ֆիլմերում հանդես է եկել դեռ 1992 թվականից, սակայն նրան մեծ հայտնիություն ու հաջողություն է բերում հենց «Կասսանդրա» սերիալում կերտած գլխավոր դերակատարումը։

Կորայմայի ամուսինը նույնպես դերասան է՝ Նիկոլաս Մոնտերոն, ում հետ դերասանուհին հանդիպել է մասնագիտական գործունեության ընթացքում, սիրահարվել և 1996 թվականին ամուսնացել։

Կորայման հիմա էլ շարունակում է զբաղվել դերասանությամբ, «5 ազատ այրիներ» ֆիլմն այն վերջին ֆիլմերից է, որտեղ հանդես է եկել Կորայման։ Ֆիլմը նկարահանվել է 2012 թվականին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: