«Ես անչափ երջանիկ եմ, որ ինձ բախտ վիճակվեց քո զավակը լինել»․ ահա թե ինչպես է Լալա Մնացականյանը շնորհավորում տաղանդավոր մայրիկի ծննդյան օրը

Հանրահայտ ու սիրված արտիստուհի Լալա Մնացականյանը սիրով ու պատկառանքով շնորհավորել է իր կյանքի մեծագույն ուսուցչի՝ Էլիզա Գյուլեսերյանի ծննդյան օրը, ով նաև Լալայի մայրն է։

Էլիզա Գյուլեսերյանը հայտնի է որպես թատերական մանկավարժ և բեմական խոսքի պրոֆեսոր։ Նա ծնվել է Պյատիգորսկ քաղաքում, սակայն թատերական կրթություն է ստացել Երևանի Թատերական ինստիտուտում։

Էլիզա Գյուլեսերյանը ժամանակին իր ներկայությմաբ մասնակից է եղել Համաշխարհային պատերազմին՝ ոգևորելով զինվորականներին։ Նա ամուսնացել է Բաբկեն Մնացականյանի հետ, ով մաթեմատիկոս ու դոցենտ է եղել։

Նրանք երեք դուստրեր են ունեցել։ Դուստրերից մեկը՝ Լալա Մնացականյանը, ով շարունակել է մայրիկի մասնագիտական գիծը, կիսելով իր տաղանդավոր ու վաստակաշատ մոր լուսանկարը, գրում է․

«Մեծագույն Ուսուցիչ։ Ես անչափ երջանիկ եմ, որ ինձ բախտ վիճակվեց քո զավակը լինել։ Շնորհավոր ծնունդդ, մամ ջան»։

Նշենք, որ Էլիզա Գյուլեսերյանը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 1992 թվականին՝ վաթսունինը տարեկան հասակում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: