«Իմ հարազատ Ժենյա, այս ցավալի իրողությունը կծկում է սիրտս, ու էլ որեւէ բան չի ստացվում գրել․․․»

Հովհաննես Պապիկյանը գրում է․ «Իմ սիրելի, իմ հարազատ Ժենյա, ես չեմ գալու քեզ հրաժեշտ տալու, ինչպես չգնացի Վազգեն Վեհափառի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի հուղարկավորություններին: Չորրորդը Ֆրունզիկ Մկրտչյանն էր: Քո տանը մեր հաճախ հանդիպումներում այդ մասին խոսել էինք, ու դու միշտ ասում էիր.

«Ճիշտ է, Հովիկ, նրանց հետ շփվել, զրուցել ես, թող նրանց կենդանի պատկերը մնա քո հիշողության մեջ»: Տեսա՞ր, Ժենյա ջան, քեզանով ինձ «արդարացրի», ու, կարծում եմ, չես նեղանա: Հիմա, սիրելի Ժենյա, իմ մտերիմ, իմ ընկեր, իմ հարազատ Ժենյա, այս ցավալի իրողությունը կծկում է սիրտս, ու էլ որեւէ բան չի ստացվում գրել:

Խաղաղություն քո հոգուն, փառավոր Արտիստուհի: Մխիթարվենք, որ լույսերի մեջ էր քո կյանքը արտիստական քո բոլոր տարիներին, լուսավոր էր քո կյանքը ընկերներիդ հետ քո պարզ ու մտերիմ հարաբերություններում։ Քո ամբողջ ապրած կյանքում:

Մխիթարվենք ու մեզ խաբենք, թե Ժենյան պատրաստ էր Աստծո մոտ գնալուն: Կյանքն այդքա՜ն սիրող Ժենյան ինչո՞ւ պիտի գնալուն պատրաստ լիներ: Աստված, պարզապես, շտապեց իր մոտ տանել իր սիրելի աղջկան՝ Ժենյա Ավետիսյանին: Լո՜ւյս դեպի Աստված քո ճանապարհին, Ժենյա սիրելի»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: