«Այն նպաստելու է երկրի անհավասարաչափ ռախիտիկ աճին: Մինչդեռ․․․» ի՞նչ է առաջարկում քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Օրերս լայն քննարկումների և անհամաձայնությունների թեմա է դարձել համայնքների առաջարկվող խոշորացման հարցը, որին անդրադարձել է նաև քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նա գրում է․ «Ես ինձ թույլ եմ տալիս պնդելու, որ Համայնքների խոշորացումը ոչ մի պարագայում չի բխում պետության սոցիալ-տնտեսական, մշակութային ու ժողովրդագրական զարգացման հեռանկարային շահերից:

Այն նպաստելու է երկրի անհավասարաչափ ռախիտիկ աճին: Մինչդեռ, նույն երկրին առաջին հերթին պետք է փոքր ու լքված գյուղերի դինամիկ ու հավասարաչափ աճ, եթե կուզեք խոշորացում, Երևանի բեռնաթափում. նրա բնակչության մի զգալի մասի տեղափոխում մարզեր, մասնավորապես, Սյունիքի գեոռազմավարական շրջան։

Ինչպես նաև ընտրովի համայնքապետերի ինստիտուտի պահպանումը, որի առկայությամբ պառակտվում է համայնքային հասարակությունը, խրախուսվում անջատողականությունը ու աճում հայ ֆեոդալ-բդեշխների հակահասարակական շերտը:

Կարծում եմ այս հարցերով պետք է զբաղվի բանիմաց որևէ պաշտոնյա, քան Վաչե Տերտերյանն է»,- համայնքների խոշորացման մասին արված իր գրառումն ավարտել է Լևոն Շիրինյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: