Ուշադրություն. «Օրենքի նախագիծ մշակելու նպատակով, ինձ հետաքրքիր է, արդյոք համաձայն ե՞ք, և նաև հետաքրքիր են ձեր առաջարկությունները կամ անհամաձայնությունները հետևյալ հարցի վերաբերյալ․․․»

Վիլեն Գաբրիելյանը, ով ընտրություններից հետո ընդգրկվել է օրենսդիր համակարգի մեջ, նոր առաջարկ-հարցով է հանդես գալիս։ Նա գրում է․ «Բարի երեկո, ընկերնե՛ր:

Օրենքի նախագիծ մշակելու նպատակով, ինձ հետաքրքիր է, արդյոք համաձայն ե՞ք, և նաև հետաքրքիր են ձեր առաջարկությունները կամ անհամաձայնությունները հետևյալ հարցի վերաբերյալ:

Սահմանային գոտում մշտական բնակվող քաղաքացիներին, որոնք անցել են հատուկ պատրաստություն եւ ոստիկանությունից ստացել են քաղաքացիական զենք պահելու, կրելու թույլտվություն ու ստուգումների արդյունքում դրսեւորել են իրենց պիտանիությունը hրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում եւ բացակայում են qենքի տիրապետմանը խոչընդոտող հիմքերը, տրամադրել շրջանառության թույլատրված մարտական զենք՝ ինքնապաշտպանության, քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության, կենսաապահովման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության նպատակների կատարման համար։

Ինչպես նաեւ սահմանապահ ուղեկալների կողմից իրականացվող մարտական գործողություններին ու հատուկ օպերացիաներին աջակցելու եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- իր առաջարկը ներկայացնող հրապարակումն ավարտել է Վիլեն Գաբրիելյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: