Հայտնի լրագրողը բացառիկ մանրամասներ է պատմում բանակը թալանելու իրեն հայտնի դեմքերից

Հայտնի լրագրողներից Թաթուլ Հակոբյանը բացառիկ մանրամասներ է պատմում իրեն հայտնի դեպքերից, որոնք կատարվել են տարիներ առաջ բանակում։ Դրանք կոռուպցիոն դեպքեր են, որոնք իրականացվել են հայտնի գեներալների կողմից։

Թաթուլ Հակոբյանը մասնավորապես պատմում է, որ ինքը գիտի մի գեներալի, ով շքեղ առանձնատուն է կառուցել բանակի ֆինանսների ու զինվորների աշխատուժի շնորհիվ։ Հետո գեներալն այդ տունը վաճառել է բանակին։

Բանակը գումար է վճարել՝ գնելով այդ տունը, որից հետո բանակը այդ նույն տունը նվիրել է նույն գեներալին։ Սրանից բացի Թաթուլ Հակոբյանը հիշում է, որ տարիներ առաջ մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ մի երիտասարդ քաղաքացի դժգոհել և բողոքել է բանակում տիրող իրավիճակից։

Դրանից հետո բանակի ղեկավարները ճնշումներ են սկսել Թաթուլ Հակոբյանի նկատմամբ, իսկ այդ շրջանում լրագրողը հիշում է, որ Երևանում վեր էր խոյանում գեներալներից մեկի դղյակը։ Այս մասին պատմող տեսանյութը՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: