Բացառիկ մանրամասներ համալսարանում տեղի ունեցած hարձակումից, որին զոհ է գնացել 8 մարդ

Այսօր առավոտյան Ռուսաստանի եվրոպական հատվածում գտնվող Պերմ քաղաքի պետական համալսարանում տեղի ունեցածը ցնցել է շատերին, քանի որ տեղի է ունեցել կրթական հաստատությունում, որին զոհ է գնացել ութ անմեղ քաղաքացի։

Առավոտյան մոտակա շենքերում գտնվող մարդիկ նկատել են, թե ինչպես է ութ մասնաշենք ունեցող համալսարանի տարածքում խուճապային միջավայր ստեղծվել։ Շատ ուսանողներ իրենց նետել են լսարանների պատուհաններից։

Հետո լսվել են կրակnցներ։ Ժամանած ոստիկաններին մեծ դժվարությամբ է հաջողվել բերման ենթարկել hանցագործին, ով ճանապարհին մահացել է, քանի որ դիմադրություն է ցույց տվել բերման ենթարկվելիս՝ արժանանալով ոստիկանության համապատասխան արձագանքին։

Ավելի ուշ պարզվել է, որ հանցագործը այդ նույն համալսարանի ուսանողներից է եղել։ Նա ունեցել է հոգեկան և վարքային շեղումներ։ Դեռ շաբաթներ առաջ նա բերման է ենթարկվել, սակայն հետո բաց է թողնվել։ Տղան մի ծավալուն նամակ է թողել, որտեղ գրել է, որ իր նմանները պետք է ոչնչացնեն շրջապատում ամեն ինչ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: