Սերժ Սարգսյանն այսօր այցելել է իր մարտական ընկերոջ՝ Մանվել Գրիգորյանի շիրմին․ մանրամասներ և լուսանկարներ

Հայաստանի անկախության օրը յուրաքանչյուրը յուրովի է նշանավորում՝ ըստ իր գաղափարների, անկախության մասին ունեցած պատկերացումների և անցած ճանապարհի։

Մինչ պետական մարմինները զբաղված են երեսնամյա անկախությունը հանրային տրամադրություններին ներդաշնակ միջոցառման կազմակերպմամբ, անհատներից շատերը յուրովի են նշանավորում օրը։

Սերժ Սարգսյանն այսօրը նշանավորել է իր մարտական ընկերներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի շիրմաքարին այցելելով։ Նշենք, որ Մ․ Գրիգորյանի մարմինն ամփոփված է հայրենի ծննդավայրում։

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Մ․ Գրիգորյանին շիրիմին։ Նրա սոցհարթակում այցելությունից մի քանի կադրեր են տեղադրվել, որոնցից երևում է, որ նախկին նախագահի հետ է եղել նաև Մ․ Գրիգորյանի տիկինը։

Բացի այդ, նախկին նախագահի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է տարվել, սակայն նախագահը անձամբ Եռաբլուր այսօր չի այցելել։

Նշենք, որ այսօր Եռաբլուրում առավոտյան պետական մակարդակով հարգանքի տուրք է մատուցվել, ինչն ուղեկցվել է լարված իրադարձություններով, անախորժ միջադեպերով ու քաշքշուկներով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: