Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների մտքով չանցավ ասել՝ էս ինչ եք նշում, երբ Անկախության տոնը նշեցին․ տեսանյութ

Արամ Սարգսյանը երեկ շատերի նման Եռաբլուրի բարձունքում էր։ Նա վստահաբար նշում է, որ այդ բարձունքում գտնվող ամեն մեկը զգում է անկախության կարևոր խորհուրդը։ Անկախության տոնը նշելու պատեհության մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Ա․ Սարգսյանը դարձյալ հիշում է հոկտեմբերի 27-ը։

Այդ մեծ ողբերգությանը հաջորդած անկախության տոնը ևս իշխանությունների կողմից մեծ շուքով նշվեց, իսկ ողբերգությանը զոհ գնացած այրերի հարազատներից և որևէ մեկի մտքով չանցավ, որ առարկի տոնը նշելու գաղափարի դեմ։

Արամ Սարգսյանը դրա պատճառը համարում է այն, որ զոհված պետական այրերի ընտանիքների անդամները քաջ գիտակցում են, որ այդ այրերը ևս զոհվել են Հայաստանի անկախ Հանրապետության համար։

Ա․ Սարգսյանի համար անկախությունն իր բովանդակությամբ այն արժեքն է, որ նույնիսկ քաղաքական հակառակ կարծիք ունեցող անձինք չպետք է վերածեն շահարկման թեմա։

Սեփական օրինակով Արամ Սարգսյանը նշում է, որ իրենց համար նույնպես դժվար է եղել հարազատի բացակայության հետ համակերպվելը։ Նրա խոսքերն ամբողջությամբ՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: