Լիլի Մորտոն ցույց է տվել, թե ինչ նվեր է ստացել ամուսնու աղջկանից

Լիլի Մորտոն, լինելով հաճախ քննարկվող և ուշադրության կենտրոնում գտնվող անձ, խոստովանում է, որ հոգու խորքում ինքը բարի է, սակայն փակ է շատերի համար։ Լիլին ունի իր ընտանիքը, որտեղ իրենից ու ամուսնուց բացի ապրում են նաև ամուսնու երեխաները։

Լիլին բազմիցս խոսել և ցուցադրել է երեխաների առնչությամբ իր վերաբերմունքի տարբեր դրսևորումներ։ Նա մշտապես հիացական ձևակերպումներով է ներկայացնում երեխաներին, շեշտում նրանց լավ դաստիարակված ու շատ նրբանկատ լինելը։

Լիլին մասնակցում է երեխաների դպրոցական միջոցառումներին, նույնիսկ այդ միջոցառումներին մասնակցելու համար հետաձգում է իր կարևոր գործերը։

Օրերս մոդելը ցուցադրել է մի գունագեղ ու խորհրդանշական նկար, որը նրան է նվիրել ամուսնու կրտսեր դստրիկը։ Աղջիկը նկարը Լիլիին է նվիրել, իսկ Լիլին բաց չի թողել պահը, և նկարել է այն՝ ցուցադրելով նաև մյուսներին։

Նկարում պատկերված է մարդկային աչք՝ հետաքրքիր գունային երանգավորմամբ ձևավորված։ Գերակշռում են վառ գույները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: