Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված երկու քասախցիները վերադարձվել են․ մանրամասներ

Նախորդող բավականին լարված օրվա մտահոգող նորություններից մեկն էլ այն էր, որ երկու քասախցի բնակիչներ Որոտանից Գորիս տանող ճանապարհային մի որոշակի հատվածում հայտնվել էին ադրբեջանական հսկիչների վերահսկողության տակ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ քասախցի քաղաքացիները մինչ ադրբեջանական հսկողության տարածք հայտնվելը խոսելիս են եղել իրենց հարազատներից մեկի հետ։ Մի որոշակի պահից նրանցից մեկը ընդհատել է խոսակցություն՝ ասելով, որ իրենց այդ պահին կանգնեցնում են։

Դրանից հետո արդեն տեղեկություն է տարածվել նրանց հետ կապը կորցնելու, ապա նաև ադրբեջանական հսկողության տարածքում հայտնվելու մասին։ Նրանք քսանմեկամյա երիտասարդներ են։

Մինչ այս մտահոգիչ լուրն արդարացիորեն առաջ էր բերել հանրային լայն շրջանակների զայրույթն ու քննադատությունը, հայկական և ռուսական պատկան մարմինները զբաղվել են երկու երիտասարդ քաղաքացիներին վերադարձնելու հարցի բանակցություններով։

Կեսգիշերին մոտ ԱԱԾ-ն հայտարարություն հանրայնացրեց, որով իրազեկում էր, որ երկու քաղաքացիներին էլ հնարավոր է եղել վերադարձնել։ Նրանք արդեն իրենց բնակավայրում են։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: