Ահա թե ինչպիսի մարդաշատ միջավայրում է անցել Բաստայի երևանյան համերգը․ տեսանյութ

Համաճարակային վերակտիվացման ու հետպատերազմյան այս դժվարին օրերին որոշակի մտավախություններ կան մարդաշատ միջոցառումներ անցկացնելու հետ կապված, քանի որ ցանկացած միջոցառում կարող է ազդել հակահամաճարակային պայքարի արդյունավետության նվազեցման, ինչպես նաև հանրային տրամադրությունների վրա։

Մինչ քննարկվում է սեպտեմբերի 21-ի հետ կապված խորհրդանշական միջոցառման անցկացնելու բնույթի հարցը, ռուս հանրահայտ աստեղերից Բաստան նախորդ օրը Մարզահամերգային համալիրում համերգ է ունեցել։ Համերգին ներկա են գտնվել շատ-շատերը։

Բաստայի և այլոց տեղադրած տեսանյութերից պարզ ու հասկանալի է դառնում, որ համերգն ընթացել է հոծ բազմության պայմաններում՝ առանց համաճարակային կանոնների պահպանման։

Համացանցային օգտատերերից ոմանք էլ նկատեցին, որ իրենց ընկերներից շատերը, ովքեր կտրուկ դեմ են արտահայտվել սեպտեմբերի 21-ին իրականացվելիք միջոցառմանը, ուղիղ եթեր են մտել Բաստայի համերգից, ինչը խոսում է երկակի ստանդարտների մասին։

Ինչևէ, ստորև կցված տեսանյութում ներկայացնում ենք Բաստայի տեսադրած կադրերից մեկը, որն արվել է երևանյան համերգի ժամանակ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!