Սիրված դերասանուհի Զարուհի Խաչատրյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Սիրված դերասանուհի Զարուհի Խաչատրյանի հերթական տարեդարձն է։ Արտիստուհին Երևանից է։ Թիվ 50 դպրոցն ավարտելուց հետո Զարուհին մանկավարժական կրթություն է ստացել Ա․ Բակունցի անունը կրող ուսումնարանում։

Երեք տարի այդտեղ սովորելուց հետո ընդունվել է Գեղարվեստաթատերական ինստիտուտ՝ դառնալով դերասան։ 1990- ական թվականներից Զարուհին սկսել է հանդես գալ ներկայացումներում ու սերիալներում։

Հընթացս մեկնել է նաև արտասահմանյան շրջագայությունների։ Զարուհին հաջողությամբ հանդես է գալիս նաև ֆիլմերի կրկնօրինակմամբ։ Զարուհին աչքի է ընկնում իր ինքնատիպ ձեռագրով ու անկեղծությամբ։

Զարուհին ամուսնացած է։ Նա երեք զավակների մայրիկ է։ Նա ունի երկու ոդրի և մեկ դուստր։ Զարուհու զավակները ևս մեւ ծեր ունեն արվեստի ոլորտների նկատմամբ։

Նրանք երգում են, պարում ու նվագում, սակայն դերասանուհին նրանց մեջ դաստիարակել է նաև որոշակի բնագիտական հմտություններ, որոնք ավելի լավ կվարձատրվեն, քան արվեստի ոլորտում։

Զարուհու դուստրը՝ Սոնա Գրիգորյանը, արվեստի ոլորտի հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն ունի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: