Ի՞նչ է կատարվել այսօր Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում․ տեսանյութ և մանրամասներ

Այսօր Գորիսից Կապան տանող ճանապարհային Որոտանի հատվածում, որտեղ հսկողություն են իրականացնում նաև ադրբեջանական զինվորականները, միջադեպ է եղել, որի մասին պատմող տեսանյութեր են հայտնվել համացանցում։

Ադրբեջանցի հսկիչները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուս, որը տեղափոխել է դպրոցահասակ երեխաների։ Նրանք նախ ստուգել են միկրոավտոբուսի սրահը, ներսում գտնվող երեխաներին ասել, թե Արցախ չկա այլևս, կա միայն Ադրբեջան։

Հետո նրանք դանակով հեռացրել են ավտոբուսի վրա կպցված Արցախի դրոշը խորհրդանշող պատկերը։ Տեսանյութից երևում է, որ երեխաները բավականին ճնշվել են ադրբեջանից զինծառայողի պահվածքից։

Ադրբեջանցի սահմանապահների պահվածքից դժգոհ են նաև հարակից բնակավայրերի այն անձինք, ովքեր առիթ են ունեցել առնչվել նրանց հետ ճանապարհային երթևեկության բերումով։ Այս իրողության մասին վերջին շրջանում, և հատկապես այսօր խոսում են շատերը, մասնավորապես նախկին ու ներկա քաղաքական գործիչները։

Ադրբեջանական սահմանապաների վերը նկարագված արարքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: