Արդյոք բացակայե՞լ է հայկական դրոշը ՀԱՊԿ վերջին նիստին հաջորդած խմբային նկարահանման ժամանակ

Մինչ Ն․ Փաշինյանը մասնակցում էր ՀԱՊԿ հերթական հանդիպմանը, որին Վ․ Պուտինը միացել էր հեռավար, քանզի ինքնամեկուսացվել է հիվանդության պատճառով, հայկական մեդիա դաշտում մի լուսանկար տարածվեց Դուշանբեից։

Լուսանկարում երևում էր, որ ՀԱՊԿ խորհրդի նիստի անդամները հանդիպման արարողակարգի համաձայն լուսանկարվել են բոլոր ներկա առաջնորդները, սակայն Ն․ Փաշինյանի հետնամասում չկար հայկական դրոշը։

Այս լուսանկարը շատ հայ օգտատերեր էին տեղադրում իրենց սոցհարթակում՝ տարատեսակ մեկնաբանություններ տալով։ Սակայն շուտով պաշտոնական աղբյուրները հերքեցին այն՝ ասելով, որ լուսանկարը մոնտաժված է, իրականում դրոշը եղել է։

Պաշտոնական աղբյուրներում տեղադրված լուսանկարի բոլոր տարբերակներում էլ հայկական դրոշը կա, իսկ մոնտաժված տարբերակը լուսանկարի հայելային արտացոլանքն է, քանի որ հակառակ դասավորությամբ է ներկայացնում հանդիպման մասնակիցների շարքը։

Այս փաստն առաջ է բերել շատ օգտատերերի վրդովմունք, քանի որ նրանց բարկացնում է այն փաստը, որ կան հայեր, ովքեր պատրաստ են այնպիսի մոնտաժների, որոնք վատ են ազդում մեր երկրի հեղինակության վրա։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: