Ռուսական էստրադայի արքան Երևանում է․ ահա թե ինչու է նա եկել և ո՞վ է նրան դիմավորել․ տեսանյութ

Ռուսական էստրադայի արքա համարվող հանրահայտ երգիչներից Ֆիլիպ Կիրկորովը գիշերը ժամանել է Երևան։ Այս մասին երգչի ինստագրամյան պատմություններից ենք իրազեկվում։

Երգիչը տեսանյութերով պատմել է, թե ինչպես է ուղևորվել Երևան, ինչ ոգևորությամբ է մեկնել և ով է նրան դիմավորել։ Երգիչը տեսանյութում բացականչում է, որ Երևանն իրեն դիմավորի։ Ֆիլիպին Երևանում դիմավորել է Սարո Գևորգյանը։

Շատերը գուցե հիշեն, որ Սարոն Նոր ալիքի այս տարվա հաղթողն է, ով իր հաղթանակը նվիրել է բոլոր հայ զինվորներին։ Սարոյին հաղթանակից հետո հայրենիքում մեծ ոգևորությամբ ու տոնական տրամադրությամբ են դիմավորել, իսկ նա էլ հայտնել է, որ ինքը Ֆիլիպից նոր համագործակցության առաջարկ է ստացել։

Ֆիլիպը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա Սարոյի ուղեկցությամբ դուրս գալիս հայաստանյան օդակայանից։ Նա շատ լավ տրամադրություն ունի։ Իսկ առաջիկա ծրագրերի մասին խոսվելու է հաջորդիվ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!