Պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը պետական միջոցներով 16 անգամ մեկնել է Բադեն-Բադեն․ տեսանյութ

Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մասին անդրադարձների մեջ մեծ տեղ է զբաղեցնում նախկին նախագահի գերմանական Բադե-Բադեն քաղաքում լինելու փաստը։ Փաստերի ստուգման կոմիտեն, հաշվի առնելով այս քաղաքի հետ կապված Սերժ Սարգսյանի այցերի հետ կապված խոսակցությունները, հետաքննություն է իրականացրել։

Արդյունքում պարզվել է, որ նախկին նախագահը պաշտոնական այցերի ժամանակ պարբերաբար այցելել է նաև այդ քաղաք, որն հայտնի է իր առողջարանական կենտրոններով։ Նախկին նախագահին շատերը, իսկ Խաչատուր Սուքիասյանը նաև իրեն հայտնի կոնկրետ դեպքերով մեղադրում են այնտեղ խաղատներում լինելու և գումարներ պարտվելու մեջ։

Ինքը՝ Ս․ Սարգսյանը չի հերքում, որ երբեմն եղել է այդ քաղաքում, սակայն պնդում է, որ միշտ շրջանցել է խաղատները։ Նա այդ քաղաքը համարում է հարուստ մշակությով քաղաք, որտեղ կարելի է ծանոթանալ արվեստի տարբեր ժանրերի բարձրարժեք նմուշներին։

Փաստերի ստուգման հարթակի կատարած հետաքննության արդյունքի մասին պատմող տեսանյութը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!