«Փաշինյանը պայմանավորվել է Ալիեւի հետ ՀՀ — Ադրբեջան սահմանների վերաբերյալ․․․»

Քաղաքական գործիչներից Նարինե Դիլբարյանը գրում է․ «Հայաստանի էյվազլիացումը․ Քանի պետության կազմաքանդում-արհավիրքն անդառնալի չի ավարտվել, ժամանակն է վերջապես պարզել 44- օրյա պատերազմից հետո Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերի իրավակարգության, օրինականության հիմքերը։

Դույն անձն ԱԺ-ում հայտարարում է, թե Գորիս -Կապան ճանապարհն անարգել պիտի օգտագործվեր ՀՀ տրանսպորտային միջոցների ու բեռների տարանցման համար, չեն «ֆիքսել» օտարերկրյա բեռները, դրա համար ադրբեջանը իրանցի վարորդներին փաստացի արգելում է մուտք գործել ՀՀ։

Այսինքն Փաշինյանը պայմանավորվել է Ալիեւի հետ ՀՀ — Ադրբեջան սահմանների վերաբերյալ, միջազգային ուժ չունեցող ինչ-ինչ ԽՍՀՄ քարտեզների հիման վրա որոշել ՀՀ սահմանները։ Հարց է ծագում՝ Փաշինյանն այդ ինչ իրավասություն ունի պետության սահմանները որոշելու միանձնյա՝ առանց ԱԺ, առանց նախագահի, ՍԴ, առանց որեւէ վավերացման։

Անկախ իր ընտրության միֆական եւ մուկուչյանական կամ իրական համգամանք — տոկոսների՝ այն ժամամակ, թե արտահերթից հետո նա ոչ մի իրավասություն չունի մեր պետության սահմանները որոշելու, փաշինյանական հետպատերազմական ստորագրած պայմանավորվածություններն իրավական հիմք չունեն, առ ոչինչ են։

«Ռազմական էսկալացիայից» խուսափելու անվան ներքո Հայաստանի ապագան է կործանում, եւ Հայաստանյան քաղաքական կոչվող ուժերը «երկխոսում» են նման պաշտոնյայի հետ՝ փոխանակ օրենքը պաշտպանելու։ Հին Հայաստանի նզովքն են, գտել են իրար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: