«Էս ո՞վ կամ ի՞նչ նպատակով է հանրային շրջանառության մեջ տարածում այն թեման, որ ԲՀԿ-ն կամ այլ կուսակցություններ չեն միանում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Էս ո՞վ կամ ի՞նչ նպատակով է հանրային շրջանառության մեջ տարածում այն թեման, որ ԲՀԿ-ն կամ այլ կուսակցություններ չեն միանում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, իսկ ընդհանրապես ով իրավունք ունի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նամանավանդ այն պարագայում, երբ ընդամենը 2-ամիս առաջ է տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունները, որով Փաշինյանը բացառապես ընտրողների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվել է ՀՀ Վարչապետ։

Նման թեմաներից խոսելը ուղիղ վիրավորանք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ. ՀՀ քաղաքացիները 5-տարի ժամկետով ընտրել են իրենց ղեկավարին, ես նույնիսկ դեմ էի, որ 2021 թ-ի ապրիլին Փաշինյանը ի ցույց դներ, որ նա կառչած չէ Վարչապետի աթոռից և որ նա հրաժարական տվեց ու տեղի ունեցան նոր ընտրություններ, բայց ընդունեցի այդ փաստը միայն նրա համար, որ Փաշինյանի թիմը այդ ընտրություններով պետք է փոխեր իր թավշյա սկզբունքը Պողպատե նպատակով։

Սիրելի Հայրենակիցներ, ՀՀ-ի ուժային և պետական բոլոր մարմինները ենթակա են և պարտավոր են հաշվի նստել 2021 թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ և ցանկացած փողոցային պայքար ընդդեմ ընտրության արդյունքների պետք է ստանա պողպատե ապտակ։ Նման զզվելի հայտարարություններից զերծ մնացեք, թե ով կփորձի հրաժարական պահանջել կամ ով չի փորձի, ՀՀ-ում 5-տարուց շուտ եթե նոր ընտրություններ պետք է լինեն, ապա միայն ու միայն Սահմանադրական որոշ փոփոխություններից հետո պետք է տեղի ունենան այն նպատակով, որ անցնենք Կիսանախագահական ղեկավարման։

Հ.Գ. 2021 թ-ի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցած յուրաքանչյուր քաղաքացի, որ մասնակցել է ընտրությանը և իր ձայնի քվեն է տվել ՔՊ կուսակցությանը, նա գիտակցել է, որ պատերազմից հետո բավականին դժվարություններ են լինելու, շատ շատ փորձություններ են լինելու և ամենակարևորը գիտակցել են, որ իրենց ձայնի քվեն 5-տարի ժամկետ ունի, միաժամանակ վստահել են, որ իրենց ձայնի քվեն ստացած ուժը կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: