Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Պոլսահայ հանրահայ լրագրողներից Հրանտ Դինքը, ով իր միջավայրի ու ժամանակի բացառիկ հայ դեմքերից էր, այսօր կբոլորեր ծննդյան վաթսունյոթ տարին, սակայն նրա կյանքն ավելի վաղ ընդհատվեց իր հայանպաստ ու համարձակ գործունեության պատճառով։

Դինքը թուրքական հասարակության մեջ խմբագրում և համակարգում էր հայկական «Ակոս» թերթի աշխատանքները՝ օրակարգ բերելով հայկական հարցի մտահոգիչ խոռոչները։ Նրա շնորհիվ հարցի մասին մտածել և հարցին անդրադարձել են նաև շատ թուրք մտավորականներ ու քաղաքական գործիչներ։

Նա թուրքական ղեկավարությանը մեղադրում էր հայերին իրենց արմատներից կտրելու համար, սակայն միևնույն ժամանակ բարձրացնում էր թուրք սովորական ժողովրդին մտահոգող բազմաթիվ խնդիրներ։

Հրանտն ամուսնացած էր Ռաքելի Դինքի հետ․ նրանք երեք զավակներ ունեն։ Դինքն իր կենդանության օրոք և նույնիսկ մահից հետո բազում մրցանակների ու պատվոգրերի է արժանացել։

Նրա մահվանից հետո շատերն են բարձրացրել Դինքին մտոհոգող թեմաները՝ փորձելով բացահայտել նրա մահվան պատճառներին ու մեղավորներին, սակայն դեռ անօգուտ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!