«Ապրի Ալեն Սիմոնյանը»․ ի՞նչ է արել Ալեն Սիմոնյանը, որ արժանացել է կնոջ հավանությանը

Այսօրվա խորհրդարանական ընդդիմության պարգևավճարներից հրաժարվելու մասին հայտարարության համատեքստում մեկ այլ հայտարարություն տարածվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշել է մի նախաձեռնությամբ հանդես գալ։

Հայտնի է, որ ընթանում է «100 տուն Արցախում» ողջունելի նախագիծը, որի շրջանակներում կառուցվում են բնակարաններ այն արցախցիների համար, ովքեր վերջին պատերազմի ժամանակ կորցրել են իրենց օթևանները։

Այս ողջունելի նախաձեռնությանը իր կողմից տնօրինվող ԱԺ միջոցներով մասնակցել է նաև Ալեն Սիմոնյանը։ Նրա միջոցներով նախատեսվում է մեկ ամբողջական տուն կառուցել մի արցախցի ընտանիքի համար։

Ա․ Սիմոնյանի այս քայլը ողջունել ու հավանության է արժանացրել նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը, ով իր սոցհարթակում կիսվելով այս տեղեկության մասին պատմող նյութով, վերջում ավելացրել է․ «Ապրի Ալեն Սիմոնյանը»։

Այս բնակարանները կառուցվում են Արցախում գտնվող Դահրավ գյուղի մերձակայքում։ Գյուղն Ասկերանի շրջանում է տեղակայված և այն Ստեփանակերտից հեռու է ընդամենը 16 կիլոմետր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!