Ուշագրավ մանրամասներ նախորդ գիշեր մարտական հենակետում մահացած պահեստազորայինի մասին

Վաղ առավոտյան ՊՆ պաշտոնական հաղորդագրությունից իրազեկվեցինք, որ անցնող գիշերը ցավալի դեպքով է աչքի ընկել։ Մասնավորապես, մարտական հենակետերից մեկում մահացել է մի պահեստազորային, ով քառասուներեք տարեկան է եղել։

Հայտնի է մահացող անձի ինքնությունը և որոշ հանգամանքներ՝ կապված նրա հետ։ Պահեստազորայինի անունը Մկրտիչ Հովակիմյան է։ Նա պատերազմի օրերին անհապաղ մեկնել է իր տղայի մոտ՝ դիրքեր։ Նրա տղան այդ ժամանակ ժամկետային զինծառայող է եղել։

Մկրտիչը վիրավորում է ստացել մարտական գործողություններից մեկի ժամանակ, սակայն անհրաժեշտ բուժաջակցություն ստանալուց և որոշ չափով ապաքինվելուց հետո նորից վերադարձել է դիրքեր։

Այս անգամ Մկրտիչը մարտական հենակետում էր ՊՆ վերջին ծրագրի շրջանակներում, որի նպատակն է պահեստազորայինների հետ զինվորական, ռազմական լրացուցիչ վարժանքներ իրականացնել։

Մկրտիչը մարզիչ էր, ով բացել էր իր դպրոցը և երեխաների հետ կառատե էր պարապում։ Նա այդ ոլորտում որոշակի հաջողությունների էր հասել։ Մկրտիչի մահվան հանգամանքները պարզելու համար ընթանում է քննություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: