Ուղիղ եթերի ժամանակ Ժիրինովսկու հագից ընկել է տաբատը․ տեսանյութ

Ռուսական միջավայրում քաղաքական էլիտան ու բնակչությունը պատրաստվում են առաջիկա ընտրություններին։ Այս համատեքստում ակտիվացել են ներռուսաստանյան քաղաքական բանավեճերը։

Քաղաքական բանավեճերից անպակաս է Վլադիմիր Ժիրինովսկին, ով իր բնավորության համաձայն բաց չի թողնում ոչ մի կարևոր բանավեճ, հատկապես, եթե այն նախընտրական է։

Գաղտնիք չէ, որ Ժիրինովսկին հայտնի է իր պրովակացիոն ու ըմբոստ ելույթներով։ Նրան շատ հաճախ կարելի է տեսնել հեռուստատեսային բանավեճերին ակտիվ ելույթներ ունենալիս։

Նա իր հերթական թեժ քննադատությունն է հնչեցրել ելույթներից մեկի ժամանակ, երբ հենց ուղիղ եթերում նրա վրայից ընկել է շալվարը։ Այս տեսարանը ֆիքսել է նկարահանող տեսախցիկը։

Հետաքրքրականն այն է, որ քաղաքական գործիչն ամենևին էլ խուճապի չի մատնվել, նա շարունակել է իր խոսքը՝ ընթացքում նաև վերեև բարձրացնելով շալվարն ու ամրացնելով այն։

Ժիրինովսկու մասնակցությամբ այս ուշագրավ, զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: