Ճանաչված հաղորդավար Սիմա Բաղդասարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Ճանաչված հաղորդավարուհիներից Սիմա Բաղդասարյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունինը տարին։

Սիման մասնագիտությամբ ամենևին էլ հաղորդավար չէ, այլ դեղագետ է, սակայն նրա գործունեության բնույթը նրան բերել է հեռուստատեսություն՝ առիթ դառնալով, որ Սիմա տարիներ շարունակ զբաղվի հաղորդավարությամբ։

Մի քանի տարի առաջ Սիման ընտանիք է կազմել Վակա Սաֆարյանի հետ։ Նրանք ընտանիք են կազմել ութ տարվա ջերմ ընկերությունից հետո, իսկ մինչ այդ էլ շփվել են իրար հետ, նույն ընկերական շրջապատի մարդիկ են եղել։

Սիման 2019 թվականի սկզբին առաջին անգամ վայելել է մայրանալու բերկրանքը։ Նա մեծ սիրով ու պատասխանատվությամբ էր սպասում իր բալիկին։ Բալիկը դստրիկ է՝ անունը՝ Վիկտորիա։

Սիման խոստովանում է, որ հետծննդաբերական բոլոր կենցաղային ու հեգեբանական դժվարությունները հաղթահարել է ամուսնու օգնությմաբ, ով մշտապես եղել է նրա կողին ու սատարել կնոջը։

Սիման նաև խոստովանում է, որ ինքը բնույթով բավականին բռնկուն է, ուստի ներընտանեկան անհարթությունների հիմնական պատճառն ինքն է լինում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: