«Հիվանդանոցներում շատ հիվանդություններ պետպատվերներով, անվճար են բուժվում։ Բժիշկները սկսել են մարդկանց ոչ թե որպես քսակների, այլ պացիենտների նայել․․․»

Գոհար Հովսեփյանը գրում է․ «Էս մարդն եկավ ու բա՜ ն չփոխեց, ճի՛շտ եք դեռ ավելի վատ է քան երբևէ՝ 1. Ծայրամասերում մարդիկ սկսել են ցեխոտ եղանակին մաքուր կոշիկներով տուն մտնել, իրենց մարդ են զգացել, սովետից հետո վերջապես մարդկանց համար նախատեսված ճանապարհներով են քայլում։

2. Հիվանդանոցներում շատ հիվանդություններ պետպատվերներով, անվճար են բուժվում։ Բժիշկները սկսել են մարդկանց ոչ թե որպես քսակների, այլ պացիենտների նայել։

3. Մարդիկ՝ ՀՀ հասարակ մահկանացուները իրենց մարմնում գտել են վաղեմի կորցրած երկու օրգան՝ ուղեղ և լեզու, սկսել են դատել և լեզու դարձնել կառավարության ներկայացուցիչներին, հա՜, մարսողական համակարգն էլ 1000-ի աշխատում է, կարողանում են էդ ամենն անելուց հետո առանց բժիշկների օգնության մարսել։

4. ԱԱԾ-ի ղեկավարը սովորեց քաղաքացու առաջ դուրս գալ բացատրություններ տալ, չեզոքացնելով սպառնացող հասկացողությունը՝ «Ե՛ս Վովա՛ն եմ, Վովաաա՛՛՛ն»։

5. Սովորեցրեց հավատալ քվեարկության անձի ազնիվ ձայնին, չէ՛ ասելով հասկացողությանը՝ «Ինձ ի՞նչ կա հարյուրից 90, 80 կամ 70 խփեմ էդա»։

Կարող եմ անվերջ թվարկել անվերջ, միայն մի բան չփոխեց՝ ԵՐԱԽՏԱՄՈՌՈՒԹՅՈՒՆ, մենք էդպես էլ չհասկացանք գնահատել ու շնորհակալ լինել… Ամեն անհաջողություն մեր ներսում է, ուղեղի մեջ, մինչ դեռ պատճառները մեզանից դուրս ենք փնտրում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: