Հայտնի հաղորդավար, հումորիստ Նարեկ Մարգարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայտնի հաղորդավարներից Նարեկ Մարգարյանի ծննդյան օրն է։ Հումորիստը բոլորում է երեսունութ տարին։ Նարեկին հանրային լայն շրջանակներում ճանաչել ու սիրել են Սերգեյ Սարգսյանի հետ ներկայացվող հումորային հեռուստանախագծի շրջանակներից։

Նարեկն անգլիական թեքումով դպրոց է ավարտել, որից հետո ավարտել է Բրյուսովի անվան համալսարանը։ Նա դասախոսել է անգլերեն բանավոր խոսք, ինչպես նաև մշակույթ ու բառագիտություն։

Նարեկն ու Սերգեյը Բրյուսովի համալսարանում են հանդիպել, որտեղ էլ սկսվել է իրենց ընկերությունը, որն էլ վերածվել է համագործակցության։ Նարեկին ու Սերգեյին միավորել է սերն ու հետաքրքրությունը որակյալ, նույն ոչի երաժշտության նկատմամբ։

Քչերը գիտեն, որ Նարեկը նաև սցենարիստ է, նա է գրել «Քայլ ձիով», «Առաջին դեմքը» և այլ ֆիլմերի սցենարները։ Նարեկն ամուսնացած է։

Նա դասախոսել է իր ապագա կնոջը, օգնել է նրան կուրսային աշխատանք ներկայացնելիս, ինչի շնորհիվ էլ նրա կինը հաջողությամբ է հանձնել իր աշխատանքը։ Այժմ զույգը մեկ որդի ունի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: