Թող ամուսնանան, իմ աղջիկն էլ ա ամուսնացել․․․ Գեղամ Նազարյանի հրավիրած հանրահավաքը

Գեղամ Նազարյանն այսօր ի նշան բողոքի բոլորին հրավիրել էր Հանրապետության հրապարակ հանրահավաքի։ Նա և մյուսները դժգոհ են, որ Կառավարությունը այնուամենայնիվ որոշել է անկախության միջոցառում կազմակերպել։

Բողոքի ակցիայի նպատակը միջոցառումը չեղարկելն է։ Նշենք, որ զոհված շատ զինծառայողների մայրերի այսօր միջոցառման պատասխանատուները հրավիրել ու ներկայացրել են ծրագիրը, որից հետո ծնողներն ասել են, որ ծրագրի բովանդակությունը համապատասխանում է իրենց հոգեվիճակին։

Գեղամ Նազարյանը, հակադարձելով «կյանքը շարունակվում է» ձևակերպմամբ իրեն պատասխանողներին, ասում է, որ շատ զոհված զինծառայողների մայրեր նորից որոշել են զավակներ ունենալ։ Նա ողջունում է կյանքը շարունակելու այս տարբերակը։

Գ․ Նազարյանն ամենևին էլ դեմ չէ, որ մարդիկ ամուսնանան։ Պատերազմում կրտսեր որդուն կորցրած ներկայիս պատգամավորը դեմ է շքեղ հանդիսություններին։ Իր աղջիկը նույնպես ամուսնացել է։ Բայց համարում է, որ անընդունելի են ամեն տեսակի ուրախության շքեղ դրսևորումները։

Բողոքի ակցիայից հատվածներ՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: