«Եկել եմ իրականացնելու իմ ամենանվիրական երազանքը»․ Գոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքն Իտալիայից

Հայտնի վիզաժիստներից Գոհար Ավետիսյանն իր հերթական ուղևորությունն է նախաձեռնել՝ մեկնելով Իտալիա։ Նա Իտալիա է մեկնել հատուկ մի լուրջ նպատակով, որի էությունը դեռևս լիովին չի բացահայտում։

Գոհարը միայն բավարարվում է՝ ասելով, որ ինքն այդ երկրում է՝ իր ամենից նվիրական երազանքը կյանքի կոչելու համար։ Ակտիվ վիզաժիստը, ով նաև հաջողված բլոգեր է, առաջարկել է, որ իրեն հետևողները փորձեն գուշակել, թե ո՞րն է այդ նպատակը, երազանքը։

Տարբեր օգտատերեր տարբեր տարբերակներ են գրել մեկնաբանությունների ներքո, իսկ արդյունքում նրանցից շատերը Գոհարի երազանքը կապել են նոր բրենդի կամ սեփական մեյք-ափ ստուդիան բացելու հետ։

Գոհարը մի քանի ոճային լուսանկարներ է տեղադրել իր սոցհարթակում։ Կադրերն արված են Իտալիայում։ Կադրերում Գոհարը սև ու սպիտակ գունային երանգավորման ոճային հագուստ է կրում։

Նա տարբեր դիրքերով լուսանկարային կադրեր է հանրայնացրել՝ արժանանալով օգտատերերի հավանությանն ու ջերմ արձագանքին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: