Աբելն ու Օլյան երկու զավակներ ունեն։ Նրանք ամուսնալուծվել են, սակայն երկուսն էլ ամեն ինչ անում են, որ իրենց տղաներն իրենց լիարժեք լավ զգան բոլոր առումներով։
Ծնողները մեծ հոգատարությամբ և ուշադրությամբ են պատրաստվել իրենց որդիներից Ռոբերտի ծննդյան տարեդարձի կազմակերպմանը։
Բոլորել է Ռոբերտի յոթ տարին։ Նրան նախ եղբայրն է տորթով անակնկալ շնորհավորել, որից հետո շնորհավորական տրամադրությունները տեղափոխվել են դպրոց։
Դպրոցից հետո Ռոբերտը եղբոր և ընկերների ընկերակցությամբ շարունակել է նշել իր ծննդյան տարեդարձը արդեն սրճարանում։
Օլյա Հակոբյանը պատմում է, որ Ռոբերտի ծննդյան օրվան երկու եղբայրն էլ անհամբեր սպասել են։ Չնայած Ռոբերտը նվերներ չի ուզել, սակայն հայրն էլ, մայրն էլ նրան նվերներ են պատրաստել։
Հատկապես ոգևորվել է Ռոբերտի եղբայրը՝ Էրիկը, ով եղբորը ամեն կերպ փորձել է ուրախացնել օրվա ընթացքում։
Ընտանիքում ավանդույթ է դարձել տղաների ծննդյան տարեդարձներն առանձնահատուկ նշելը։