Ռաիսա Մկրտչյանի դստեր՝ երգչուհի Արմինե Սարգսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Տաղանդավոր երգչուհի Արմինե Սարգսյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունչորս տարին։ Նա ծնվել ու մեծացել է մշակութային միջավայրում՝ շրջապատված ժամանակի լեգենդար մշակութային գործիչներով։

Արմինեն Ռաիսա Մկրտչյանի դուստրն է։ Նա ստացել է երաժշտական կրթություն նախ Չայկովսկու անվան դպրոցի դաշնամուրային բաժնում, ապա կրթությունը շարունակել է Կոնսերվատորիայի նույն ֆակուլտետում։

Արմինեն 1990-ականներից տեղափոխվել է Ռուսաստան՝ ապրելով Մոսկվայում։ Այնտեղ նա որպես մեներգչուհի հանդես է եկել տարբեր բեմերում։ Համագործակցել է տարբեր աշխարհահռչակ երաժիշտների, երգիչների ու երգչուհիների հետ։

Մոսկվայում Արմինե Սարգսյանն ավարտել է նաև Գնեսինների անունը կրող երաժշտական ակադեմիան։ Արմինեն շուտով հիմնադրել է «Կուբա-Ռուսաստան. Նոստալգիա» անվանումով երաժշտական նախագիծ։

Արմինեն պարբերաբար հանդես է եկել միջազգային ու հանրապետական երաժշտական փառատոնների՝ փայլուն հանդես գալով և լավ արդյունքներ գրանցելով։ Հաճախ է հյուրախաղերով մեկնել աշխարհի տարբեր երկրներ։

Արմինեն արդեն վեց տարի է, ինչ հանդիսանում է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: