Ահա թե ինչ ինքնատիպությամբ է մայրիկի ծննդյան տարեդարձը շնորհավորել հայտնի սցենարիս Դիանա Գրիգորյանը

Այսօր հայտնի սցենարիստներից Դիանա Գրիգորյանի մայրիկի տարեդարձն է։ Դիանան իրեն հատուկ հուզականությամբ ու ինքնատիպությամբ է շնորհավորել թանկագին մայրիկին՝ կցելով իրենց համատեղ լուսանկարներից մեկը։

Դիանան գրել է հետևյալը․ «Հիշnւմ եմ, որ մայրս ասnւմ էր՝ այ, երբ կմայրանաս, կհասկանաս ինձ։ Մայրը միշտ չափից ավելի է տալիս, չափից ավելի անհանգստանում, զայրանում, խորհուրդներ տալիս, չափից ավելի Սիրում, այո Սիրում։ Դարձա մայր մամ, բայց դու լավագույնն ես։

Քո հոգատարությունը, զավակներիդ ծայրահեղ նվիրվածությունն ու հիվանդագին սերը հերիքում է բոլորիս, թե՛ ինձ, թե՛ զավակներիս: Մամ ջան այսօր ի՛մ տոնն է, որովհետև ունեմ քե՛զ, որովհետև այսօր ծնվել ես դու՛։

Տիրոջը միակ խնդրանքս, քեզ առողջ իմ կողքին տեսնելն է , ավել բան չեմ ուզում, ուզում եմ, որ ամեն օր աշխատանքից վերադառնալիս տուն, զգամ պատրաստածդ ընթրիքի անմահական բույրն ու տեսնեմ առողջ ժպիտդ, որն ամեն օր ինձ ճանապարհում և դիմավորում է: Մա՛մ, եթե կաս դու, ապա կամ նաև ես»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: