«Կյանքո ջան, ծննդյանդ տոնը շնորհավոր»․ Թևան Պողոսյանի գեղեցկուհի կնոջ տարեդարձին ամուսնու շնորհավորանքը

Թևան Պողոսյանը, լինելով բավականին ակտիվ քաղաքական գործիչ, ով հետաքրքրվում է հայաստանյան կարևոր զարգացումներով, ունի նաև շատ մեծ, համերաշխ ու գեղեցիկ հայկական ընտանիք։

Նա հինգ զավակների հայր է և առիթը բաց չի թողնում իր գեղեցիկ ընտանիքի համար շնորհակալություն հայտնել գեղեցկուհի, սիրելի տիկնոջը, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը։

Ծննդյան տարեդարձը ևս մեկ առիթ է, որ սիրող ամուսինը գեղեցիկ խոսքեր ուղղի տիկնոջը։ Նա տեղադրել է տիկնոջ շքեղաշուք ու պայծառ լուսանկարներից մեկը և գրել է հետևյալ ջերմ խոսքերը․

«Այսօր կրկին ուզում եմ Աստծոն ու քեզ՝ իմ սեր, ասել՝ շնորհակալություն․ 28 տարի քեզ իմանալու, 26 տարի՝ մեր ընտանիքի համար, 5 բալիկների, միշտ 18 տարեկան մնալու համար։ Կյանքո ջան, ծննդյանդ տոնը շնորհավոր:

Լոխ լյավա ինյաան»,- իր գնահատողական ջերմ խոսքերը եզրափակել է Թևան Պողոսյանը՝ իր հերթին օգտատերերից բազմաթիվ ջերմ մեկնաբանություններ ստանալով իր հրապարակման ներքո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: