Բժիշկ Դավիթը վերապատվաստվել է․ նա ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Բժիշկ Դավիթը իր առաջին պատվաստումը ստացել է դեկտեմբերի 16-ին։ Քանի որ նա ընտրել է Սպուտնիկ Վի պատվաստանյութը, ապա երկրորդ դեղաչափը ստացել է հունվարի տասներկուսին։ Նա վստահեցնում է, որ շատ թեթև է տարել պատվաստումը։

Այսօր բժիշկը որոշել է վերապատվաստվել՝ այս անգամ ընտրելով Աստրա Զենեկա տեսակի պատվաստանյութը։ Բժիշկը, մանրամասնելով վերապատվաստման պատճառները, ասում է, որ առաջիկայում մտադիր է մեկնել Եվրոպա, որտեղ Սպուտնիկ Վին դեռ ընդունված չէ։

Քանի որ ինքն ուզում է նախ իսկապես պաշտպանված լինել, ապա նաև անհարմարություններ չունենալ պատվաստման հանգամանքով պայմանավորված, ուստի որոշել է վերապատվաստվել, չնայած որ իր առաջին պատվաստումից պահանջվածի համաձայն դեռ չի անցել մեկ տարի։

Բժիշկը երկրորդ պատվաստումը ստացել է ուղիղ եթերում՝ մանրամասնորեն ներկայացնելով բոլոր հնարավոր ռիսկերը։ Նա բժշկական տեսանկյունից միանգամայն անվտանգ է համարում նույնիսկ երկրորդ պատվաստումը։

Բժշկի պատրաստած տեսանյութը, որտեղ երևում է, թե նա ինչպես է վերապատվաստվում, կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: