Հռիփսիմե Հակոբյանը, որ բոլորովին վերջերս դեռ Ամերիկայում էր գտնվում և հենց այնտեղ էր լույս աշխարհ բերել իր երկրորդ տղային, այսօր արդեն հայրենիքում է։ Հայրենիք վերադառնալու պատճառն ու առիթը ավելի քան կարևոր է։
Պարզվում է՝ լրացել է Հռիփսիմեի առաջնեկի՝ Լեոյի ծննդյան յոթ տարին, և նա արդեն անցյալ տարվանից դպրոց է սկսել հաճախել։
Ծնողները որոշել են Լեոյին հայկական կրթություն տալ հենց հայրենիքում, ինչի համար էլ և՛ նախորդ, և՛ այս տարի վերադարձել են հայրենիք։
Լեոն արդեն մեկ տարուց ավել է, ինչ հաճախում է դպրոց։ Ծնողները խելացի բալիկի համար Քվանտ հայտնի վարժարանն են ընտրել։
Հռիփսիմեն կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է Լեոն հաճախում դպրոց, ինչ մեծ սիրով է կատարում իր աշակերտական պարտականությունները։
Նշենք, որ Հռիփսիմեի և Մարտին երկրպագուներն առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ են վերաբերվում Լեոյին, քանի որ նա բացառիկ խելացի բալիկ է և իր պահվածքով հասցրել է գրավել շատերի համակրանքը։