Սցենարիստ, պայծառ ու տաղանդավոր երիտասարդ Սոսե Խանիկյանը խիստ անժամանակ ու ցավալի կերպով հեռացավ կյանքից։ Նա Բաղրամյան պողոտան էր ցանկացել գիշերային ժամի հատել՝ վթարի ենթարկվելով։
Սոսեի անժամանակ հեռանալու հետ դեռևս մտերիմները չեն կարողանում համակերպվել, սակայն իրենց պայծառ ընկերոջ բացակայությունը փորձում են լցնել նրա մասին և նրանից մնացած հիշողություններով։
Երեկ Սոսեի ծննդյան տարեդարձն էր․ առաջինը, որին Սոսեն ֆիզիկապես ներկա չէր։ Սոսեն կբոլորեր ընդամենը երեսունհինգ տարին։ Ընկերները հրատարակել են նրա բանաստեղծությունների գիրքը՝ «Իմ կապո՜ւյտ, կապո՜ւյտ երազ» վերնագրով։
Ստեղծվել է նաև Սոսեի անունով գործող հիմնադրամ, որը բնույթով մշակութային է։ Գրքի շնորհանդեսը կազմակերպել են հենց Սոսեի ծննդյան օրը։ Շնորհանդեսի անցկացման վայր է ընտրվել Սոսեի ամենասիրելի վայրերից մեկը՝ Կոմիտասի անվան թանգարանը։
Հավաքվել են Սոսեի ընկերները, հարազատները։ Ներկա է եղել նաև Սոսեի մայրը՝ տիկին Էսթերը, ում խնդրանքով էլ կատարվել է բանաստեղծությունների ընտրություն։