«Սյունիքի մարզի ՔՊ-ի թեկնածուները իսկապես հիանալի կադրեր են, մեր աջակցությունը Սյունիքի Քաղաքներին շատ են պետք․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Ինչպես նախատեսվում էր` առաջիկայում ՀՀ-ի տարբեր Քաղաքներում համայնքապետերի ՏԻՄ-ընտրություններ են։ Նախ ամենակարևորը այն է, որ Իշխանությունը պարտավոր է հաշվի նստել քաղաքներում տիրող հանրային մթնոլորտին և Քաղաքապետի այնպիսի թեկնածուներ ընդգրկել, որոնք իսկապես ժողովրդի սրտով կլինեն, այլ ոչ թե միայն Իշխանության որոշ անդամների, հակառակ պարագայում ընտրությունները շատ ցավալի ավարտ կունենան, իսկ պարտության հետևանքները բավականին բացասական կանդրադառնան Հայաստանի հզոր ապագա ունենալու վրա։

Սիրելի Քաղաքացիներ, անձամբ ես խնդրում և հորդորում եմ, որ միահամուռ ուժերով ավելի մեծ աջակցություն և եռանդ դնենք Սյունիքի մարզի քաղաքների ընտրություններին և ոչինչ չխնայելով աջակցենք ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածուններին, քանզի Սյունիքի մարզի ՔՊ-ի թեկնածուները իսկապես հիանալի կադրեր են, մեր աջակցությունը Սյունիքի Քաղաքներին շատ են պետք, այլապես շատ դժվար է լինելու Իշխանությանը պահանջել, որ Սյունիքի մաֆիոզ կլանից ձերբազատի Սյունիքի մեր եղբայրներին և քույրերին։

Արդեն 2-ամիս է` ինչ Սյունիքում կարծես օդը պայծառանում է և մարդիկ հասկանում են, որ իրենց խոսքի և գործի մեջ ազատ են, իրենց գլխներին Պաբլո Էսկոբարներ չկան, իրենց ոչ ոք չի կարող վախացնել։

Սիրելի՛ Ժողովուրդ, մենք իրավունք չունենք իշխանության կողմից առաջադրված ազնիվ թեկնածուններին չաջակցել և ապագայի ճանապարհը ավելի հեշտացնել, չպետք է թույլ տանք իշխանիկներին և ռոբիկներին, որպեսզի ունենան իրենց խամաճիկ քաղաքապետերը, որոնք ժողովրդի կյանքը կվերածեն դժnխքի, առայժմ այսքանը… Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: