Մարիամ Փաշինյանը քույրերի հետ Հանրապետական մարզադաշտում է․ նա ուշագրավ լուսանկարներ է հրապարակել

Հենց հիմա ընթացքի մեջ է Հայաստանի և Լիխտենշտայնի միջև ընթացող ֆուտբոլային խաղը։ Խաղի նախօրյակին բոլոր տոմսերը արդեն իսկ սպառվել էին, ինչի պատճառով շատ ֆուտբոլասերներ իեն կարողացել ներկա լինել այս կարևոր ֆուտբոլային հանդիպումը։

Այս պահին մարզադահլիճում են և ֆուտբոլային խաղին հետևում են Փաշինյան քույրերը։ Մարիամ Փաշինյանը Հանրապետական մարզադաշտից մի քանի ուշագրավ կադրեր է տեղադրել, որոնց մեջ երևում են նաև Արփին ու Շուշանը։

Փաշինյան քույրերը հայկական թիմին եկել են ոգևորելու հայկական թիմի ֆուտբոլային հագուստով։ Քիչ առաջ մեր ֆուտբոլիսներից Հ․ Մխիթարյանը նշանակված տասնմեկմետրանոցի արդյունքում դարձավ խաղի առաջին գոլի հեղինակը։

Առաջին գոլից հետո ֆուտբոլիստները գնացին տասնհինգ րոպեանոց ընդմիջման դեռևս հայկական կողմի ունեցած առավելությամբ։ Եթե յասօրվա խաղն ավարտվի հայկական ֆուտբոլային թիմի հաղթանակով, ապա նրանք կվաստակեն երեք միավոր։

Ոչ ոքի խաղային ելքի արդյունքում երկու թիմերն էլ մեկական միավոր կստանան։ Մարզադահլիճում այս պահին մեծ ոգևորություն է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: