«Սիրեցե՛ք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք…» Էդգար Իգիթյանն ընտանեկան լուսանկար է տեղադրել

Էդգար Իգիթյանը մեր այն հանրահայտ արտիստներից է, ով մեծ սեր ու ճանաչում է սկսել վայելել դեռևս շատ երիտասարդ տարիքում։

Նրա հանրային ակտիվությունը մեծ ջերմությամբ ու սիրով է ընդունվում, դերերն ու դերակատարումները ողջունում են շատերը։

Էդգարն ունի երիտաասարդ ու գեղեցիկ ընտանիք, որտեղ մեծանում է ընտանիքի դեռևս միակ զավակը՝ Լեոնը, ով դարձել է ոչ միայն ծնողների սիրելին, այլևս շատ-շատերի, ովքեր Էդգարի հրապարակումների միջոցով ճանաչել են փոքրիկ Լեոնին։

Պարզվում է՝ Էդգարը բավականին հոգատար և ուշադիր հայր է։ Դատելով նրա հրապարակային նյութերից՝ նա շատ հաճախ է ժամանակ անցկացնում ընտանիքի՝ կնոջ՝ Լուսինեի և որդու հետ։

Լուսինեին ու Էդգարին հաճախ կարելի է տեսնել միասին իրենց բալիկին զբոսանքի տանելիս, հանրային վայրերում միասին ընթրելիս կամ նախաճաշելիս։

Տեղադրելով իրենց ընտանեկան զբոսանքից մի նկար՝ Էդգարը մեծբերել է Կոմիտասի հետևյալ իմաստուն խոսքերը․ «Սիրեցեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք…»

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: