«Թոռնուհիս է, Ռուզաննաս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ավագ դպրոցի երկրորդ կուրսի ուսանողուհի է․․․

Ռուզաննա Շահզադյանի լուսանկարն այսօրվա ֆեյսբուքյան հարթակի ամենից պայծառ կադրերից է։ Կատուաչյա Ռուսաննան սովորում է Մ․ Մելքոնյանի անունը կրող վարժարանում։ Նա այնտեղ սովորում է արդեն երկրորդ տարին․ երկրորդ կուրսի ուսանողուհի է։

Ռուզաննայի մասին խոսել է նրա հարազատներից մեկը, ով բավականին ակտիվ է սոցհարթակում։ Պարզվում է՝ գեղեցկուհին հայտնի գրող, մանկագիր Էլյա Համբարձումյանի թոռնուհին է։ Մանկագիրը առանձնահատուկ հպարտությամբ ու սիրով է իր սոցհարթակում պատմում Ռուզաննայի մասին։

Նա տեղադրել է իր կապուտաչյա թոռնուհու լուսանկարը՝ գրելով․ «Թոռնուհի՛ս է։ Խոսքերիս մեջ «Մուրադային սինդրոմ» -ն զգացի՞ք։ Այդ սինդրոմը հենց նոր ես հորինեցի։ Ռուզաննաս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ավագ դպրոցի երկրորդ կուրսի ուսանողուհի է։

Հայաստա՛նս, դու մի՛շտ ես լինելու․ վկան՝ դստերդ ծովի կապույտ ունեցող աչքերը»,- իր հուզառատ ու հպարտությամբ լի խոսքերն ավարտել է հայտնի գրողը, ով տվյալ պարագայում պարզապես երջանիկ տատիկ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: