Հանրահայտ ու տաղանդաշատ արտիստուհի Աննա Էլբակյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունվեց տարին։ Նա երևանցի է, մեծացել է մտավորականի ընտանիքում։ Աննայի մայրիկը հանրահայտ հոգեբան Էլդա Գրինն է։
Էլդա Գրինը բազմաթիվ արժեքավոր գիտական գործեր է թողել, իսկ ժամանակին ծավալել է նաև հաջող մանկավարժական գործունեություն։
Աննան ուսանողության տարիներին աչքի է ընկել ակնհայտ արտիստական տաղանդով։ Նրա տաղանդն ու մարդկային բարձր հատկանիշները չեն վրիպել Թատերական ինստիտուտի դասախոս Արմեն Էլբակյանի աչքից։
Նա շուտով Աննայի սիրտը գրավում է և նրանք ամուսնանում են՝ ունենալով երկու զավակ։ Ցավոք սրտի, նրանց տաղանդաշատ տղան՝ Էդգարը, դժբախտ պատահարի պատճառով շուտ է հեռանում կյանքից։
Այնուամենայնիվ, Էդգարի կարճատև կյանքի արդյունքում ծնված ստեղծագործություններից շատերը և նրա մասին ջերմ հիշողությունները շարունակում են ապրել։
Աննան այժմ ապրում է իր դստեր՝ Լիլիի, նրա բալիկների, ինչպես նաև իր արվեստի սիրահարների ջերմությամբ ու մեծ սիրով շրջապատված։