Գարիկ Մարտիրոսյանը, Պետրոս և Ֆիլիպ Կերկորովները և այլք նոր, հետաքրքիր տեսահոլովակ են ներկայացրել․ ահա թե ինչ առիթով

Այս տարին հանրահայտ և համաշխարհային հռչակ վայելող կոմպոզիտորներից Առնո Բաբաջանյանի հոբելյանով է նաև հայտնի։ Երաժշտական միջավայրում տարբեր կերպ է նշանավորվում տաղանդաշատ կոմպոզիտորի հարյուրամյա հոբելյանը։

Այս առիթով երգարվեստի տարբեր ազգերի ներկայացուցիչներ միավորվել ու նոր տեսահոլովակ են ներկայացրել «Աշխարհի ամենալավ քաղաքը» ստեղծագործության հիման վրա։

Այս կարևոր նախաձեռնության մեջ մեծ է Գարիկ Մարտիրոսյանի կազմակերպչական դերը։

Երգը ներկայացնող տեսահոլովակում ելույթով կարելի է տեսնել Ֆիլիպ ու Պետրոս Կիրկորովներին, Զառային, Ալեքսանդր Պանայոտովին, Սուրեն Պլատոնովին, Էլգիզա Կարաժանովային, Չարլի Արմսթրոնգին և այլոց։

Երգի հեղինակներից մեկը հենց Առնո Բաբաջանյանն է, նա է գրել ներկայացվող ստեղծագործության երաժշտությունը, իսկ խոսքերը գրել է Լեոնիդ Դերբենևը։

Երգը Մոսկվա քաղաքի մասին է։ Տեսահոլովակում ակնառու են ժամանակային անցումները, որոնցում դիտողն առնչվում է պատմական իրողությունների փոփոխությունների հետ։

Երաժշտական ժամանակակից աստղաբույլի ներկայացմամբ թողարկված գունագեղ ու հետաքրքիր տեսահոլովակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: