«Հայաստանին այնքան վնաս չի հասցրել ոչ մեկը, քան․․․» ի՞նչ է բացահայտում հայտնի քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Լևոն Շիրինյանը վերջին շրջանում ակտիվորեն աչքի է ընկնում հակառուսական տրամադրություններ արտահայտելով։ Նա իր հրապարակումներում և բանավոր հարցազրույցներում ընդգծված ձևով քննադատում է Ռուսաստանի ներկայիս ղեկավարության վարած քաղաքական գիծը։

Քաղաքագետը նոր հրապարակամբ դարձյալ անդրադարձել է ռուսական քաղաքականության սխալներին։ Նա գրել է հետևյալը․ «Հետսովետական Ռուսաստանի ռազմավարական շահերին ավելի մեծ վնաս, քան Կրեմլի ներկայիս ղեկավարությունն է, որևէ մեկը չի հասցրել:

Դատեք ինքներդ. երկիրը մեկուսացել է աշխարհում և առաջընթաց է գրանցել բացառապես հումքի շահագործման շնորհիվ։

Վանել է իրենից ոչ միայն չեզոքներին, այլ առաջին հերթին` բարեկամներին, լայն ճանապարհ է հարթել պանթյուրքիզմի առաջ և կոնսոլիդացրել է թյուրքական պետություններին՝ Թուրքիայի գլխավորությամբ, հեռանկարի մեջ ընդդեմ նույն Ռուսաստանի։

1918 թվականից սկսած Հայաստանին այնքան վնաս չի հասցրել ոչ մեկը, քան Հինգերորդ ստորագույն շարասյունն ու հայկական Ծովահրեշը՝ մեր օրերում»,- իր մտքերը եզրափակել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: