Ինչպե՞ս է նշել ծննդյան տարեդարձը Լիլի Մորտոն․ ուշագրավ կադրեր և այլ մանրամասներ

Հայտնի հաղորդավար, մոդել Լիլիթ Մարտիրոսյանը, որը ներկայանում է Լիլի Մորտո բեմական անվամբ, նշել է ծննդյան երեսունհինգամյա տարեդարձը։

Կապանցի Լիլիթը, ով մանկության տարիներին շատ համեստ ու ամաչկոտ  աղջիկ է եղել, այժմ ամենից վառ ու ինտրիգային կերպարներից է համարվում։

Վերջին շրջանում Լիլին շաբաթներ շարունակ ամուսնու և նրա երեք զավակների հետ գտնվում է Դուբայում։

Ընտանիքն այստեղ իր հանգիստն է վայելում՝ միաժամանակ ուշագրավ կադրեր տեղադրելով հագեցած ու բուռն առօրյայից։ Լիլին մշտապես շրջապատված է ամուսնու երեխաներով, որոնց, ինչպես ինքն է մի առիթով խոստովանել, ընդունում ու սիրում է հարազատի նման։

Լիլին իր ծննդյան օրը ևս բավականին բուռն ու հագեցած է անցկացրել։ Նա մեքենա է վարել Դուբայի փողոցներում, եղել է լողափում, ապա ամուսնու հետ այցելել է տեղի ակումբներից մեկը, որտեղ միասին զվարճացել են։

Հիշեցնենք, որ Լիլին իր նախրոդ ծննդյան օրն անց էր կացրել գործընկերների հետ՝ նրանց համար բացօթյա հետաքրքիր խնջույք կազմակերպելով։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: