«Այս տարի Վ.Պուտինի կողմից Ռ. Քոչարյանին ուղղված որևէ հրապարակային շնորհավորանք չեղավ, բայց․․․»

Ռ․ Քոչարյանի և Ռուսաստանի ներկայիս ղեկավարի ներանձնային փոխհարաբերությունների մասին բազմիցս է խոսվել։ Նրանց ջերմ ընկերական հարաբերությունը Ռ․ Քոչարյանի աջակիցների սիրելի թեման է։ Այս մասին Մովսես Հարությունյանը գրում է հետևյալը․

«Ընկերության միֆի վերացումը կամ մի չարված շնորհավորանքի պատմություն։ Երբ նախորդ տարիներին Վլադիմիր Պուտինը շնորհավորում էր Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի առթիվ, շատերը սրտապատառ տարածում էին այն` հնչեցնելով տարբեր գնահատականներ։

Այս տարի Վ.Պուտինի կողմից Ռ. Քոչարյանին ուղղված որևէ հրապարակային շնորհավորանք չեղավ, բայց ոչ մեկ չխոսեց դրա մասին։ Հավատացեք, ինչքան ուշագրավ էին նախորդ տարիներին հնչող հրապարակային շնորհավորանքները, կրկնակի ավելի հետաքրքիր էր այս անգամվա չարված շնորհավորանքը։

Հավանաբար, հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները որոշակի փոփոխություններ են մտցրել նաև Կրեմլի գնահատականներում, և այնտեղ սկսել են օբյեկտիվ պատկերացում կազմել ՀՀ-ում ուժերի իրական դասավորվածության մասին»,- իր ասելիքը եզրափակել է Մովսես Հարությունյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: