Ադրբեջանում ցույցեր են․ ահա թե ինչ են ասում և պահանջում կանայք ալիևներից

Ադրբեջանական միջավայրում ցույցերը որքան էլ ճնշվում են պետական բարձր մակարդակով, այնուամենայնիվ երբեմն-երբեմն նորից գլուխ են բարձրացնում և նույնիսկ լայն մասշտաբների հասնում։ Ցույցերը հիմնականում պետական կառավարման ապարատի, մասնավորապես ալիևների դեմ է ուղղված։

Ցուցարարները հիմնականում մայրեր են լինում, որոնց բողոքների հասցեատերը Ալիևն է, իսկ պատճառը իրենց զավակների հետ, ըստ իրենց, խիստ անարդարացի վարվելն է, ինչն էլ մայրերին փողոց է հանել։

Վերջին աղմուկ հանած ցույցերը Գյանջայում են եղել։ Մայրերը պահանջել են, որ Ալիևը ազատ արձակի իրենց բանտարկված տղաներին։ Նրանք իրենց խոսքում նշել են, որ Ալիևը մարդասեր է ձևանում հայ գերիներին Երևան է ուղարկում, մինչդեռ իրենց զավակներին բանտարկության մեջ է պահում։

Մայրերը պահանջում են, որ հայերի փոխարեն ազատ արձակեն իրենց տղաներին։ Բարկացած մայրերը ցասումով արձանագրում են, որ ալիևները վերևից պատժվում են արդեն իսկ իրենց տղաների հետ վատ վարվելու համար՝ հիշեցնելով Ալիևի միակ որդու լուրջ առողջական խնդիրները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: