Ուշադրություն․ Ինչպե՞ս է սկսվելու նոր ուսումնական տարին՝ ամենօրյա, թե՞ օրումեջ ռեժիմով․ պարզաբանում է Ժաննա Անդրեասյանը

Ժաննա Անդրեասյանը որոշ մանրամասներ է ներկայացրել սպասվելիք ուսումնական տարվա մասին։ Նրա առաջարկով որոշ դպրոցներ առաջին դասարանցիների ընդունելությունը կկազմակերպեն օգոստոսի 31-ին, որպեսզի խուսափեն շատ մարդկանց կուտակումներից։

Պատասխանելով դասերի ամենօրյա, թե օրումեջ լինելու բնույթի հարցին՝ Ժ․ Անդրեասյանը ասել է, որ դասերը լինելու են ամենօրյա, սակայն այդ դեպքում հարկ է խստագույնս պահպանել համավարակային կանոնները։

Նա կարևորել է, որ բոլորը հետևողականորեն կրեն դիմակներ, ախտահանեն տարածքները, օդափոխեն և այլն։ Սնունդ տրամադրող դպրոցների խնդրին ևս փոխնախարարն անդրադարձել է։

Ժ․ Անդրեասյանը ասում է, որ հիմա քննարկման փուլում է առաջին դասարանցիներին սնունդ տրամադրելու խնդիրը։ Նա հիշեցրել է Մակ-ի պարենի համաշխարհային ծրագրի իրականացման փաստը։ Նա կարծում է, որ այս տարի այդ ծրագիրը ևս կգործի։

Նախորդ տարի այդ ծրագրի շրջանակներում երեխաներին տրամադրվել է սննդային փաթեթ։ Ժ․ Անդրեասյանի ասածների բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: