Մարգարիտա Սիմոնյանն ընտանեկան բացառիկ մանրամասներ է պատմել․ ինչպես է Տիգրան Քյոսայանն իրեն նամակ գրել և ինչպես է նա սիրահարվել

Մարգարիտա Սիմոնյանը Վալերիայի հաղորդման շրջանակներում խոսել է իր կյանքի ու ներկայիս ընտանեկան վիճակի մասին։ Նա նախ հիշել է իր մանկության բնակավայրերը, որտեղ ինքն ապրել է վատ պայմաններում։

Վալերիայի արձագանքին պատասխանելով՝ Մարգարիտան ասում է, որ չնայած վատ կենսապայմաններին՝ ինքը երջանիկ մանկություն է ունեցել, քանի որ ծնողներն իրեն լավ են վարվել, իսկ դպրոցում նրան հարգել են, քանի որ շատերն են իրենից արտագրել։

Մարգարիտան պատմել է, որ Տիգրան Քյոսայանն իրեն մի անգամ նամակ է գրել և աջակցություն է հայտնել, քանի որ ռադիոյով լսել է, թե ինչպես են նրան հայհոյում։ Այդտեղից սկսվել է նրանց շփումը։

Այժմ Մարգարիտան մեծ ու բազմանդամ հայկական ընտանիքում է ապրում։ Նա կատակով ասում է, որ եղել են ժամանակներ, երբ երեխաները չեն կողմնորոշվել, թե տան մեջ ո՞վ է իրենց մայրը։ Նրանք մշտական հոգատարությամբ են շրջապատված։

Մարգարիտան իրեն խիստ մայր է համարում։ Այլ ուշագրավ մանրամասներ՝ տեսանյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: