Ցավալի․ Արմեն Աշոտյանը հայտնել է հայտնի լրագրողի մահվան մասին․ մանրամասներ

Այսօր կյանքից հեռացել է հանրահայտ, ինքնատիպ ու յուրօրինակ լրագրողներից մեկը՝ Կարմեն Դավթյանը, ով իր կերպարով, յուրահատուկ ու դիպուկ մեկնաբանություններով տարիներ շարունակ հիացմունքի ու զարմանքի էր արժանանում։

Կարմեն Դավթյանի պատրաստած նյութերը, վարած հարցազրույցները մշտապես աչքի են ընկել իրենց դիպուկությամբ ու ինտրիգայնությամբ։ Լրագրողը մի առիթով տեղադրել էր հանգուցյալ ամուսնու և իր լուսանկարը՝ գրելով հետևյալը․

«Ես Տիրոջն ասում էի․ -Տեր, որ բարձրանամ երկինք՝ ինձ դիմավորելու են իմ արցունքների տիկերը։ Հիվանդությունից հետո էլ լաց չէի լինում․ քարացել էի։ Էսօր լաց եղա, լրանում էր մեր ամուսնության 37-ամյակը։

Շնորհակալ եղա Տիրոջը՝ տարածի համար, տվածի համար։ Ճախրիր ապեր ջան ու բարեխոսիր քո թողածներին»։

Այսօր շատերն են իրենց ափսոսանքի ու ցավի խոսքերն արտահայտել Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Նշենք, որ Կարմեն Դավթյանը վաթսունմեկ տարեկան էր։ Ա․ Աշոտյանը նշել է, որ նա վերջին շրջանում երկար պայքարում էր կյանքի համար, սակայն Արցախի մասին երբեք չէր մոռանում։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: