Մի խանգարեք Հայաստանի «հիվանդ» խորհրդարանին պարզել իր ախտորոշումը․ Նվեր Մնացականյանի ուշագրավ դիտարկումները

Հանրահայտ լրագրողներից Նվեր Մնացականյանն իր ուշագրավ դիտարկումներն է ներկայացրել խորհրդարանական խմորումների վերջին իրադարձությունների մասին։ Նա իրավիճակը համեմատել է հիվանդ օրգանի հայտնաբերման մեթոդի հետ։

Լրագրողն ուղիղ կապ է տեսնում Կառավարության ծրագիր քննարկման նման աղմկահարույց նիստերի և դրան հաջորդած Գորիս-Կապան ճանապարհի հետ տեղի ունեցած դեպքերի միջև։ Նա պատահական չի համարում նաև այն, որ ոչ ոքի չհետաքրքրեց հին սպառազինությունից հրաժարվելու հայտարարությունը։

Հիշեցնելով, թե բժշկության մեջ ինչպես են օրգանիզմը պրովակացիայի ենթարկում՝ հիվանդ որևէ օրգան հայտնաբերելու համար, լրագրողը նշել է, որ խորհրդարանական գործընթացները նմանվում են այդ մեթոդին, որի միջոցով ի վերջո պարզվելու է, թե ինչ ախտորոշում ունի այն։

Լրագրողը վստահ է, որ նման ձևով եթե շարունակվի, ապա առաջիկայում հնարավոր է, որ մենք ականատես լինենք կլանային պետության ավարտին։

Նվեր մնացականյանի հնչեցրած ուշագրավ դիտարկումներին առավել մանրամասնորեն կարող եք ծանոթանալ ստորև կցված կարճ, բայց բովանդակալից տեսանյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: